



Գեշտալտ թերապիայի մասին
Գեշտալտ թերապիան ժամանակակից հոգեթերապիայի հումանիստական, հարաբերութենային, փորձառական ուղղություններից մեկն է, որի կենտրոնում գիտակցվածության awareness-ի գաղափարն է։Այն ունի կոգնիտիվ, հուզական, մարմնական բաղադրիչներ, ինչը նշանակում է նկատել, զգալ, ճանաչել այն, ինչ տեղի է ունենում ներկա պահին՝ այստեղ և հիմա, մարմննական զգացողությունների, հույզերի, մտքերի, շարժումների մակարդակում։ Լինել aware նշանակում է պատասխանատու լինել և իրավիճակին համապատասխան արձագանքել արդեն ոչ թե սովորության համաձայն, այլ գիտակցված ընտրության շնորհիվ։ Լինել aware նշանակում է ճանաչել սեփական դրսևորումները, սեփական յուրահատկությունը և աշխարհի հետ հարաբերություններ կառուցելու սեփական ձևը։
Գեշտալտ թերապիայի հիմքում այն գաղափարն է, որ մարդն ի ծնե օժտված է ռեսուրսներով ու կարողությամբ փոխշահավետ կոնտակտ կառուցելու այլ մարդկանց և միջավայրի հետ, ինչպես նաև կյանքը լիարժեք ու ստեղծարար ապրելու համար, ունակ է աճելու և փոխվելու։
Գեշտալտ թերապիան պարզապես թերապևտիկ ուղղություն չէ, այլ մոտցում ,աշխարհում լինելու/ապրելու ձև/միջոց։ Այն մոտեցում է ճանաչելու և զգալու ինքներս մեզ ու ուրիշին, ուրիշի հետ հանդիպելու, նրա հետ հարաբերություն կառուցելու՝ ճանաչելով համաստեղծված իրականությունը։
Պատմական ակնարկ
Գեշտալտ թերապիան ստեղծվել է 20-րդ դարի կեսերին՝ ի պատասխան զարգացող և փոփոխվող հասարակության կարիքների ։
Վաղ գեշտալտ թերապիայի ակունքներում կանգնած Ֆ. Պերլզը, նրա կինը՝ Լորա Պերլզը և Փ. Գուդմանը (ինչպես նաև այլ հետազոտողներ) գեշտալտ հոգեբանության և էքզիստենցիալ փիլիսոփայության ազդեցության ներքո մշակեցին թերապևտիկ մոտեցում, որով մասնավորապես փորձում էին հրաժարվել հոգեվերլուծության այն ժամանակների կարծրացած և սահմանափակող գաղափարներից՝ ստեղծելով էքսպերիմենտալ, ամբողջական և ներկայի վրա կենտրոնացած մոտեցում։
1950-1960- ական թվականներում ակտիվ ձևավորվող և զարգացող գեշտալտ թերապիան զբաղեցրեց իր կարևոր տեղը հումանիստական թերապևտիկ ուղղությունների շարքում՝ իր հետ բերելով մարդու վերաբերյալ դիտանկյան շրջադարձային փոփոխություն։ Այն է՝ վերլուծության ու մեկնաբանության փոխարինումը կոնտակտի սահմանին տեղի ունեցող փորձառության ուսումնասիրությամբ, ինչպես նաև թերապևտի անձի ներգրավումը թերապևտիկ գործընթացին, ուշադրությունը մարմնական դրսևորումներին և այլն։ Գեշտալտ թերապիան շեշտադրում էր օրգանիզմի ինքնակարգավորման կարողությունը միջավայրի հետ կոնտակտի մեջ, ինչպես նաև ինքնավարության զարգացման կարևորությունը։ Կարևորվում էր անձի awareness-ի ընդարձակումը, ինքնավարության ձեռքբերումը, սեփական կարիքների մասին գիտակից լինելն ու դրանք բավարարելը։
Մինչ օրս գեշտալտ թերապիան շարունակ զարգանում, փոխվում, խորանում և ընդլայնվում է՝ ակտիվ, զգայուն կերպով արձագանքելով մարդու և հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններին և կարիքներին։
Այսօր, կյանքի փոփոխվող պահանջներին համահունչ, գեշտալտ թերապիան այլ կարիքներին է արձագանքում՝ զարգացնելով հարաբերութենային մոտեցումը և դաշտի պարադիգմը։ Ժամանակակից գեշտալտ թերապիան պնդում է, որ փորձառությունը ստեղծվում է այն տարածքում, որը գտնվում է թերապևտի ու այցելու միջև, այն տարածության մեջ, որ գտնվում է մարդու և նրան շրջապատողների, հետևաբար նաև մարդու և աշխարհի միջև։
Ժամանակակից գեշտալտ թերապիայում ակտիվորեն զարգանում է հոգեպաթոլոգիայի տեսությունը ռելյացիոն և դաշտի պարադիգմում։
Գեշտալտ թերապիայի հենասյուները
Ֆենոմենոլոգիական մոտեցում
Գեշտալտ թերապևտը ,առաջնորդվելով ֆենոմենոլոգիայի մոտեցմամբ, չի ձգտում բացահայտել օբյեկտիվ ճշմարտությունը։ Գեշտալտ թերապիայում արժևորվում է սուբյեկտիվ փորձառությունը։Թերապևտը հարգում է այցելուի ընկալումը ինքն իր ու աշխարհի վերաբերյալ։ Նա փակագծերի մեջ է առնում սեփական մեկնաբանությունները և ձգտում է հանդիպել այցելուի հետ։ Թերապևտը այցելուին հրավիրում է միասին ուսումնասիրել ներկա պահի փորձառության ֆենոմենները և տարածք տալիս դրանց իմաստալից վերաձևավորման համար։
Դաշտի տեսություն
Ի սկզբանե դաշտի տեսության հիմքում Կուրտ Լևինի առաջարկած դաշտի գաղափարն է։ Ներկայումս դաշտի պարադիգմը շարունակում է զարգանալ՝միևնույն ժամանակ մնալով գեշտալտ մոտեցման հիմնասյուներց մեկը։
Դաշտի տեսության համաձայն այցելուի կենսական տարածքի բոլոր տարրերը փոխկապակցված են միմյանց հետ և շարունակ ներգործում են միմյանց վրա։
Դաշտը մշտապես փոփոխվում է և անընդհատ կազմավորվում։Երբ նոր տարր է հայտվում դաշտում, ինչպես նաև փոփոխվում է մի տարրը, փոխվում և վերակազմավորվում է ամբողջ դաշտը։
Դաշտի տեսության մեջ չեն դիտարկվում երևույթների միջև պատճառահետևանքային կապերը։Մենք մշտապես ներգործում ենք դաշտի վրա և միաժամանակ ներգործվում վերջինիս կողմից։
Թերապևտը երբեք անկախ չի դաշտից, դաշտը միշտ համաստեղծվում է թերապևտի և այցելուի միջև։
Երկխոսություն/դիալոգ
Գեշտալտ թերապևտը փորձում է իրական հանդիպում ունենալ այցելուի հետ՝ ապահովելով իր լիարժեք ներկայությունը։ Թերապևտը ինքն իրեն օգտագործում է որպես թերապիայի գործիք՝ կիսելով իր awarenssը և ռեզոնանսը այցելուի հետ։ Նա կենտրենանում է իր և այցելուի փոխհարաբերության վրա թերապիայի ընթացքում։
Թերապիայում հարաբերութենային երկխոսության և մարմնավորված ուսումնասիրության շնորհիվ գեշտալտ թերապևտն աջակցում է այցելուին վերգտնել իր կենսունակությունը և իմաստալից կոնտկատ կառուցել աշխարհի հետ։
Գեշտալտ թերապիայի հիմնական գաղափարներ/կոնցեպտներ
Իրականում գեշտալտ թերապիայի բոլոր կոնցեպտները փոխպայմանվորում են միմյանց։
Ինչպես նշվեց , գեշտալտ մոտեցման հիմքում awareness ի գաղափարն է,որը միշտ տեղի է ունենում այստեղ և հիմա։
Ֆիգուր և գրաունդ
Եթե խոսում ենք awarenessի մասին, նկատի ունենք, որ ինչ որ բան ներկայում դառնում է ֆիգուր, իսկ մնացած ամեն ինչ մնում է գրաունդ փորձառության մեջ։Ֆիգուրը ծնվում է գրաունդից։ Եթե գրաունդը հանգիստ է, ռեսուրսներով լի, ֆիգուրը դառնում է ամբողջական և անցնում է կոնտակտի ցիկլով ՝բերելով բավարարվածության։
Կոնտակտ
Կոնտակտը գեշտալտ թերապիայի կենտրոնական հասկացություններից է ։Այն օրգանիզմի և միջավայրի միջև հանդիպումն ու փոխազդեցությունն է և ընթանում է չորս հիմնական փուլերով։ Նշանակալից, իմաստալից կոնտակտը բերում է կարիքների բավարարման ու աճի։Կարիքը դառնում է ֆիգուր և կազմակերպում է մարդու ընկալումը, հույզերը, գործողությունները այնպես , որ տեղի ունենա այդ կարիքի բավարարումը։ Այս պրոցեսը նկարագրվում է կոնտակտի ցիկլի ձևով։ Մենք կոնտակտի մեջ ենք մտնում միջավայրի հետ ստեղծարար հարմարման միջոցով։ Երբ կարիքի բավարարումը ընդհատվում է, ապա մենք գործ ենք ունենում անավարտ փորձառության հետ, ինչն էլ շարունակ հայտնվելու դեպքում վերածվում է ֆիքսված գեշտալտի։
Մարդն իր էությամբ հարաբերութենային էակ է։ Մենք հայտնվում ենք այս աշխարհում, ամեն վայրկյան ձևավորվում, ճանաչում ինքներս մեզ հարաբերությունների ներքո ու շնորհիվ։ Գեշտալտ թերապիան դիտարկում է մարդուն իր միջավայրից անբաժան։ Մենք ստեղծում ենք մեզ շրջապատող միջավայրն ու համաստեղծվում ենք դրա կողմից՝ այդպիսով կազմելով մեկ ամբողջություն։
Թերապևտի և այցելուի միջև հանդիպումը տեղի է ունենում կոնտակտի սահմանին,որտեղ այցելուն հնարավորություն ունի փորձառել և գիտակցել ներկայում հայտնվող ֆենոմենները, ինչպես նաւ կոնտակտ կառուցել ստեղծարար ձևով։
Ստեղծարար և փորձարարական մոտեցում
Գեշտալտ թերապիան փորձարարական մոտեցում է։ Թերապևտը չի աշխատում նախապես մշակված թերապևտիկ ինտերվենցիաների պլանով։Թերապևտի ինտերվենցիաները ծնվում են այցելուի և թերապևտի ներկայի փորձառության մեջ։Թերապևտի ստեղծարարությունը մասնագիտական կարևոր որակներից է։Ուշադիր լինելով հայտնվող ֆենոմեններին՝թերապևտը կարող է առաջարկել էքսպերիմենտ, որը նպատակ ունի օգնել այցելուին ընդարձակել իր awareness ը։Թերապևտը նախապես չգիտի, թե ինչ է տեղի ունենալու էքսպերմենտի արդյունքում։
Հետազոտական հիմք
Ժամանակակից գեշտալտ թերապիայում լայնորոն կիրառվում է հետազոտություններ, որոնք հաստատում են մոտեցման արդյունավետությունը։
Գեշտալտ մոտեցման կիրառման ոլորտներ
Գեշտալտ մոտեցումը կիրառվում է
Ա․ Հոգեթերապիայում(երեխաների, դեռահասների, մեծահասակների անհատական ու խմբային հոգեթերապիա, զույգի հոգեթերապիա, ընտանեկան հոգեթերապիա)
Բ․Կրթության ոլորտ
Գ․Կազմակերպությունների հետ աշխատանք
