top of page
Symb 3.png

EAGT-ի էթիկայի կանոնագիրքը

Քանի դեռ Հայաստանում գեշտալտ թերապևտների ազգային ասոցիացիան գտնվում է իր ձևավորման փուլում, և դեռևս սահմանված չէ ազգային էթիկայի կոդեքսը, Երևանի գեշտալտ ինստիտուտը հետևում է Գեշտալտ թերապիայի եվրոպական ասոցիացիայի(EAGT) էթիկայի կոդեքսին։

 Ինստիտուտը նաև ամբողջությամբ թարգմանել է այդ կոդեքսը հայերեն լոզվով՝ապահովելով հասանելիություն ուսանողների և մասանգետների համար։

GIY Գեշտալտ ուսումնառության ծրագիրը

Մեր բազային թրեյնինգային ծրագրի տևողությունը չորս տարի է։

Այն ներառում է տեսության և մեթոդոլոգիայի 630 ժամ, խմբային պրոցեսի 200 ժամ և սուպերվիզիայի 100 ժամ։

Ուսուցումը տեղի է ունենում փակ խմբում, որի մասնակիցները միասին անցնում են անձնային և մասնագիտական աճի ճանապարհը։

Այն ունի երեք կարևոր բաղադրիչ․ գիտելիք, անձնային աճ և մասնագիտական կարողությունների, որակների զարգացում։ Գիտելիքի ձևավորումը տեղի է ունենում միմյանց փոխլրացնող երկու ուղով՝ գրականության ուսումնասիրություն և սեփական փորձառության միջոցով։ Փորձառության միջոցով սովորելը գեշտալտ մոտեցման առանձնահատկություններից է։ Այս բաղադրիչների ձևավորման համար ուսուցումը տեղի է ունենում տեսության և մեթոդոլոգիայի բլոկների, խմբային պրոցեսի և սուպերվիզիայի տեսքով։

Տեսության և մեթոդոլոգիայի բլոկները տևում են 5 օր, իսկ խմբային պրոցեսի և սուպերվիզիայի բլոկները՝ չորս օր։

Ուսանողներն իրականացնում են տարեկան 40 ժամ ինտերվիզիա փոքր խմբերով, ընդհանուր՝ 160 ժամ։

Ուսուցումը ավարտելու համար ուսանողը պիտի լրացնի

   -  նվազագույնը 50 ժամ  անհատական թերապիա գեշտալտ թերապևտի հետ

   - նվազագույնը 50 ժամ սուպերվիզիա գեշտալտ սուպերվիզորի հետ

   - պրակտիկայի 400 ժամ

   - 50 ազատ ժամ, որը ենթադրում է ինստիտուտից դուրս գեշտալտ մոտեցմամբ  սեմինարների, կոնֆերանսների մասնակցություն 

Խմբում ուսանողների առավելագույն քանակը՝ 20 

Առաջին տարի

Առաջին տարվա նպատակն է՝

Ա․ծանոթացնել ուսանողներին գեշտալտ թերապիայի բազային սկզբունքների հետ

Բ․Փորձառել խմբային պրոցեսում սեփական awareness-ը, պատասխանատվությունը, կոնտակտի առանձնահատկությունները․․․

 Առաջին տարին ներառում է խմբային պրոցեսի 4 բլոկ 100 ժամ խմբային պրոցեսի թերապևտների հետ և տեսություն և մեթոդոլոգիայի 6 բլոկ 180ժամ թրեյներների հետ։

Առաջին տարվա ավարտական բլոկը ամփոփում և գնահատում է ուսանողի զարգացումը։ Այս բլոկից հետո որոշում է կայացվում ուսանողի՝ հաջորդ տարի տեղափոխվելու վերաբերյալ։

Երկրորդ տարի

Երկրորդ տարվա նպատակն է՝

Կենտրոնանալ ապագա գեշտալտ թերապևտի անձնային առանձնահատկությունների ու որակների վրա։

Երկրորդ տարին ներառում է խմբային պրոցեսի 4 բլոկ՝ 100 ժամ խմբային պրոցեսի թերապևտների հետ և տեսություն և մեթոդոլոգիայի 6 բլոկ՝ 150 ժամ թրեյներների հետ։

Երկրորդ տարվա ավարտական բլոկը ամփոփում և գնահատում է ուսանողի զարգացումը։ Այս բլոկից հետո որոշում է կայացվում ուսանողի՝ հաջորդ տարի տեղափոխվելու վերաբերյալ

Երրորդ տարի

Երրորդ տարվա նպատակն է կենտրոնանալ գեշտալտ թերապևտ դառնալու գործընթացի վրա․ թերապևտի անձը, մասնագիտական հմտությունների, կարողությունների զարգացումը։

Երրորդ տարին ներառում է տեսության և մեթոդոլոգիայի 5 բլոկ 150 ժամ  թրեյներների և սուպերվիզիայի 50 ժամ սուպերվիզորի հետ։

Երրորդ տարվանից ուսանողը համարվում է գեշտալտ թերապևտ ուսուցման մեջ և սկսում է աշխատել այցելուների հետ գեշտալտ մոտեցմամբ։

Մանրաամասնեը տես  (այստեղ)

Երրորդ տարվա ավարտական բլոկը ամփոփում և գնահատում է ուսանողի զարգացումը։ Այս բլոկից հետո որոշում է կայացվում ուսանողի՝ հաջորդ տարի տեղափոխվելու վերաբերյալ

Չորրորդ տարի

Չորրորդ տարվա նպատակն է պրոֆեսիոնալ ինտեգրացիան։

Չորրորդ տարին ներառում է տեսության և մեթոդոլոգիայի 5 բլոկ (150 ժամ) թրեյներների հետ  և սուպերվիզիայի 50 ժամ սուպերվիզորի հետ։

Չորրորդ տարին բարեհաջող ավարտելու դեպքում ուսանողը դառնում է սերտիֆիկացված գեշտալտ թերապևտ։

Symb 2.png
Symb 3.png

Մեր արժեքները

Երևանի Գեշտալտ Ինստիտուտում կրթությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ թերապևտի ձևավորումը ոչ միայն գիտելիքի, այլև մարդկային ներկայության, արժեքների, հարգանքի և պատասխանատվության մասին է։

 

1․ Ներկայություն և գիտակցվածություն

Մենք ձգտում ենք զարգացնել թերապևտի ներկա լինելու կարողությունը, ինչպես նաև  ունակությունը ճկուն ձևով փոխակերպելու սեփական ներկայության ձևը դաշտի կարիքների համաձայն։

 

2․Հետաքրքրվածություն քննադատության փոխարեն։

Մենք խրարուսում ենք հետաքրքրված լինել ուիշին և նոր իրավիճակին հանդիպելիս, գիտակցել սեփական քննադատությունը և չգործել իմպուլսիվ։

 

3․Անորոշության հետ մնալու կարողություն

Մենք խրախուսում ենք թերապևտի՝ անորոշության հետ մնալու, սպասելու կարողությունը, հետաքրքրությամբ վերաբերվելը հայտնվող ֆենոմեններին։

 

4․ Մարմնավորված գիտելիք

Մենք հավատում ենք, որ ամբողջական իմացությունը ծնվում է մարմնի, հույզերի և մտքի միասնությունից։

Մարմնավորված ներկայությունը թերապևտին թույլ է տալիս զգալ և հասկանալ այն, ինչ տեղի է ունենում դաշտում։

 

5․ Հարգանք և արժանապատվություն

Հարգանքը յուրաքանչյուր մարդու յուրահատկության, տարբերության, պատմության և սահմանի հանդեպ մեր աշխատանքի էթիկական և մարդկային հիմքն է։

 

6․Համաստեղծում և պատասխանատվություն

Մենք հավատում ենք, որ ուսանողների և թրեյներների, խմբային պրոցեսի թերապևտների միջև ստեղծում է կենդանի դաշտ, որտեղ էլ հենց տեղի է ունենում ուսուցումը։

 

7․ Ամբողջականություն և աուտենտիկություն (integrity and authenticity)

Մենք կարևորում ենք այն, որ յուրաքանչյուր թերապևտ զարգացնի իր թերապևտիկ ոճը՝ համատեղելով մասնագիտական կոմպետենցիաները անձնային որակների հետ։

 

8․ Համայնք և պատկանելություն

Համարելով հոգեթերապևտի մասնագիտությունը ինչ-որ իմաստով միայնակ մասնագիտություն՝ մենք արժևորում ենք մասնագիտական աջակցող համայնքի ստեղծումը և միջազգային գեշտալտ համայնքին պատկանելությունը։

 

9․ Ապրելով մեր արժեքները

Մենք կարևորում ենք արժեքների փոխանցումը մեր ուսանողներին մեր իսկ օրինակով` ուսուցման ձևի, հարաբերվելու, համաստեղծելու մեջ։

Ինչու ընտրել Երևանի Գեշտալտ Ինստիտուտը (GIY)

1․ Գեշտալտ թերապիայի եվրոպական ասոցիացիայի ստանդարտներին համապատասխան ամբողջական կրթություն

 

Մեր խստորեն հետևում ենք պահանջներին՝ ուսումնական ծրագիրը և դրա կազմակերպումն իրագործելիս։ Ամբողջական թերապևտիկ կրթության առավելությունը կայանում է նրանում, որ հոգեթերապևտի ձևավորումը տեղի է ունենում միևնույն հոգեթերապևտիկ ուղղության ներքո։

 

2․ Միջազգային թիմ

 

Մեր մասնագիտական թիմը կազմված է տարբեր երկրների փորձառու թրեյներներից, խմբային պրոցեսի թերապևտներից ու սուպերվիզորից, ովքեր բազմազան են դարձնում են ուսանողների փորձառությունը։ Ուսանողները փորձառում են թրեյներների տարբեր ոճեր, ինչը նպաստում է հետագայում ձևավորել իրենց ուրույն թերապևտիկ ոճը։ Թեև թրեյներները տարբեր ոճեր ունեն, սակայն նրանք բոլորն աշխատում են փոխհամաձայնեցված, ռելյացիոն և դաշտի պարադիգմի մեջ և բոլորի ուշադրության կենտրոնում է ուսանողի՝ որպես գեշտալտ թերապևտի զարգացումը։

 

3․ EAGT ակրեդիտացված մասնագետներ

Ինստիտուտի բոլոր մասնագետները  EAGT կողմից ակրեդիտացված գեշտալտ թերապևտներ/սուպերվիզորներ են՝ բազմամյա փորձով։

        

4․ Էթիկայի պահպանում

Մենք հետևում ենք EAGT էթիկայի կոդեքսին՝ միաժամանակ համարելով, որ էթիկան նախևառաջ գիտակցվածության և պատասխանատվության մասին է։

         

5․ Ռելյացիոն մոտեցում և դաշտի պարադիգմ

Մեր ուսուցումը հիմնված է ժամանակակից գեշտալտ թերապիայի ռելյացիոն մոտեցման և դաշտի պարադիգմի վրա։

        

6․ Զգայունություն և հարգանք մշակութային առանձնահատկությունների հանդեպ

 

Մեր ուսուցման մեջ փորձում ենք զգուշորեն համադրել գեշտալտ մոտեցումը հայ մշակութային առանձնահատկությունների հետ։

       

7․ Ուսուցում փորձառության միջոցով

Մենք կարևորում ենք ուսուցումը սեփական փորձի միջոցով։ Մենք արժևորում ենք ասիմիլյացված գիտելիքը։

 

8․ Անձնային և մասնագիտական զարգացում

Մեր ուսուցումը ունի 3 բաղադրիչ՝  տեսական գիտելիք, մասնագիտական կարողություններ ու անձնային առանձնահատկություններ, որոնց ինտեգրացիան անհրաժեշտ է գեշտալտ թերապևտ դառնալու համար։

Գեշտալտ մոտեցումը այնպիսի թերապևտիկ ուղղություն է, որտեղ մասնագիտական զարգացումը միահյուսված է անձնային զարգացման հետ։

bottom of page