top of page
Symb 1.png
Symb 3.png

Ընդունելության պահանջները

Կրթություն

  • Հոգեբանի ակադեմիական կրթություն (բակալավր կամ մագիստրանտի կոչում)

  • Հոգեբանության բաժնի մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողներ

  • Հոգեբույժի կրթություն

Ընդունելության գործընթացը

Լրացնել դիմում-հայտը

Դիմորդը լրացնում է դիմում-հայտը, որի կետերից մեկն է ներկայացնել Երևանի գեշտալտ ինստիտուտ ընդունվելու հետաքրքրության մասին։

Մասնակցել հարցազրույցի

Դուք կհրավիրվեք հարցազրույցի էլ․ նամակի միջոցով։ Հարցազրույցի ընթացքում գիտելիքների ստուգում տեղի չի ունենում։ Հարցազրույցի ընթացքում ծանոթանալու ենք ձեզ հետ, լսելու, թե ինչու եք ուզում դառնալ գեշտալտ թերապևտ։

Ստանալ պատասխանը

Պատասխանը՝ ընդունվել եք թե ոչ,  կստանաք էլ․ նամակով հարցազրույցի հաջորդ օրը։

Մասնակցել հաջորդ հանդիպմանը

Ընդունվելու դեպքում կհրավիրվեք հաջորդ հանդիպմանը ծանոթանալու պայմանագրի, վճարման կարգի  հետ։ 

Պայմանագիրը կնքելուց դիմորդը կատարում է առաջին վճարումը պայմանագրում նշված ժամկետում և համարվում ուսանող։

Ստանալ առաջին տարվա գրաֆիկը

Մինչ առաջին բլոկը ուսանողը ստանում է առաջին տարվա գրաֆիկը, որտեղ նշված են բոլոր բլոկների ամսաթվերը, թեմաները և մասնագետները։ Այսպիսով մենք աջակցում ենք ուսանողներին նախապես պլանավորել իրենց տարին։

Ուշադրություն

Ընդունելության համար խրախուսվում է Գեշտալտ մոտեցմամբ սեմինարների, վորքշոփերի նախապես  մասնակցած լինելը։

Symb 3.png

EAGT-ի էթիկայի կանոնագիրքը

Քանի դեռ Հայաստանում գեշտալտ թերապևտների ազգային ասոցիացիան գտնվում է իր ձևավորման փուլում, և դեռևս սահմանված չէ ազգային էթիկայի կոդեքսը, Երևանի գեշտալտ ինստիտուտը հետևում է Գեշտալտ թերապիայի եվրոպական ասոցիացիայի(EAGT) էթիկայի կոդեքսին։

 Ինստիտուտը նաև ամբողջությամբ թարգմանել է այդ կոդեքսը հայերեն լոզվով՝ապահովելով հասանելիություն ուսանողների և մասանգետների համար։

bottom of page