



Անհատական թերապիա մեր ուսանողների կողմից
GIY 1-ին խմբի ուսանողները, ովքեր գտնվում են գեշտալտ թերապևտիկ ուսման 3րդ տարում, արդեն կոչվում են գեշտալտ թերապևտներ ուսուցման մեջ։
Հոգեթերապևտիկ կրթության շրջանակներում նրանք աշխատում են այցելուների հետ գեշտալտ մոտեցմամբ։
Հանդիպումներից հետո սուպերվիզիա են ստանում փորձառու գեշտալտ թերապևտներից։
Սա հրաշալի հնարավորություն է անցնել անհատական թերապիա որակյալ ու ամբողջական թերապևտիկ կրթություն ստացող, նվիրված հոգեբանների հետ։
Թերապևտիկ հանդիպման տևողությունը, հաճախականությունը, արժեքը
Հանդիպման արժեքը՝ 10000 դրամ
Տևողությունը՝ 60 րոպե
Սովորաբար հանդիպումներն իրականացվում են շաբաթական մեկ անգամ։
Դժվարություններ, որոնց դեպքում կարող եք դիմել
ԵԹԵ/ Կարող եք դիմել, Եթե
դժվարություններ ունեք փոխհարաբերություններում
զգում եք ինքնագնահատականի, ինքնարժևորման հետ կապված դժվարություններ
կռիվ եք տալիս ինքներդ ձեզ հետ(ներքին կոնֆլիկտներ)
դժվարանում եք արտահայտել ձեր հույզերը
հույզերը երբեմն իմպուլսիվ եք արտահայտում, հետո զղջում եք
դժվարանում եք որոշումներ կայացնել
ձեզ մոլորված եք զգում կամ ինքներդ ձեզ գտնելու փնտրտուքի մեջ եք
զգում եք տագնապ, լարվածություն, հոգնածություն և այլն
գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեզ`
Ֆեյսբուքի կամ ինստագրամի մեր էջերին
