top of page

Մեր Մասնագետները

Ֆրանս Մեուլմեեսթեր

Ծրագրի համակարգող, թրեյներ

France.png

Մարինա Սերոբյան

Տնօրեն և ծրագրի համակարգող, թրեյներ

Изображение WhatsApp 2025-04-13 в 18.12_edited.jpg

Բիատրիքս Ուիմեր

GIY թրեյներ

DSC06267.jpg

Ջիովաննի Տուրրա

GIY թրեյներ

WhatsApp Image 2024-11-19 at 08.56.09.jpeg

Ջոաննա Ռիզու

GIY թրեյներ

Ioanna1.png

Անետա Կալչևա

GIY թրեյներ

A_Kalcheva.jpg

Մարտեն Բոս

GIY Սուպերվիզոր

Marten-Bos.png

Եկատերին Պավերման

Խմբային պրոցեսի թերապևտ

89ab8234-ce31-4e1a-b625-f297c6bff0ea.jfif.jpg

Մայա Բայաձե

Խմբային պրոցեսի թերապևտ

Maia Baiadze.jpg

Ես ավելի քան 36 տարի աշխատում եմ որպես գեշտալտ թրեյներ, թերապևտ, քոուչ, սուպերվիզոր և խորհրդատու։ Հանդիսացել եմ Բելգիայի նախկին «MultidiMens Gestalt Institute»-ի անձնակազմի անդամ և բազմիցս մասնակցել եմ գեշտալտ ինստիտուտների հիմնադրման գործընթացին, ինչպիսիք են Բուլղարիայի Գեշտալտ Ինստիտուտը (Բուլղարիա, Սոֆիա), Գեշտալտ Թերապիայի և Ընտանեկան հոգեթերապիայի Կովկասյան Ինստիտուտը (Վրաստան, Թբիլիսի), Նեպալի Գեշտալտ Ինստիտուտը (Նեպալ, Կատմանդու) և այժմ Երևանի Գեշտալտ Ինստիտուտը (Հայաստան, Երևան)։ Բացի վերը նշված ինստիտուտներից հանդիսանում եմ եվրոպական մի շարք գեշտալտ ինստիտուտների հիմնական և/կամ հրավիրված թրեյներ։ 

Վարում եմ մասնավոր հոգեթերապևտիկ պրակտիկա որպես թերապևտ և խորհրդատու։ Ավելի քան 25 տարի աշխատել եմ քաղցկեղով հիվանդ անձանց խորհրդատվական կենտրոնում։ Որպես քոուչ/խորհրդատու հիմնականում աշխատել եմ առողջապահական՝ մասնավորապես դեմենցիայով տառապող տարեցների խնամքի ոլորտում։

Ես միշտ սիրել եմ աշխատել այլ երկրներում և այլ մշակույթներում։ Դա հարստացնում է ինձ, թույլ է տալիս ավելի լավ հասկանալ սեփական մշակույթը, տարաբնույթ ենթադրություններն ու այն, ինչ ես ընակլում և ընդունում եմ որպես ինքնին տրված։

Հանդիսանում եմ Գեշտալտ Թերապիայի Եվրոպական Ասոցիացիայի (EAGT) կողմից հավաստագրված թերապևտ, GPO (կազմակերպությունների հետ աշխատող գեշտալտ մասնագետ) և սուպերվիզոր, ինչպես նաև Եվրոպայի Հոգեթերապիայի Ասոցիացիայի կողմից հավաստագրված հոգեթերապևտ եմ (EAP)։

Թրեյներ, ծրագրի համակարգող

Ֆրանս Մեուլմեեսթեր

France.png
Изображение WhatsApp 2025-04-13 в 18.12.26_52dc12fe.jpg

Ես Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժնի մագիստրոս եմ, սերտիֆիկացված գեշտալտ թերապևտ։

Գեշտալտ թերապիայի եվրոպական ասոցիացիայի EAGT կողմից ակրեդիտացված գեշտալտ թերապևտ և սուպերվիզոր եմ։

Որպես պրակտիկ հոգեբան ունեմ 22 տարվա աշխատանքային փորձ։Աշխատել եմ երեխաների հետ, այդ թվում հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ։Որպես գեշտալտ թերապևտ աշխատում եմ 2015 թվականից երեխաների և մեծահասակների հետ, 2021 ից՝միայն մեծահասակների հետ։

Իմ հնգամյա գեշտալտ ուսուցումը անցել եմ Գեշտալտ թերապիայի և ընտանեկան հոգեթերապիայի կովկասյան ինստիտուտում  2012-2017 թթ(Թբիլիսի, Վրաստան):Շարունակ մասնակցում եմ գեշտալտ թերապևտիկ վորքշոփերի և պրոյեկտների։

Վարում եմ իմ անհատական պրակտիկան,թեմատիկ վորքշոփեր և սեմինարներ հոգեբանների համար, աշխատում եմ տարբեր խմբեր հետ։

Ավարտել եմ 2023-2025 թ «Սուպերվիզիոն ծրագիր գեշտալտ թերապևտների համար» երկամյա թրեյնինգը  Իտալիայի գեշտալտ ինստիտուտում՝ Instituto di Gestalt HCC Italy

 Նեպալի գեշտալտ ինստիտուտի թրեյներ եմ 2023 թ նոյեմբերից սկսած։

Գեշտալտ թերապիայի և ընտանեկան հոգեթերապիայի ինստիտուտի CIGTFP թրեյներ եմ 2025 թ․ից

Շատ եմ արժևորում Հայաստանում հոգեթերապևտիկ ինստիտուտի հիմնադրումը, որը կապահովի լիարժեք հոգեթերապևտիկ կրթություն և կնպաստի մասնագիտական համայնքի ձևավորմանը։

Ներկայիս հետաքրրքրություններն են դաշտի պարադիգմը, հոգեպաթոլոգիան, մարմնի հետ աշխատանքը, հոգետրավման, այդ թվում վաղ զարգացման տրավմաները։

Սիրում եմ գեշտալտ մոտեցումն ու շարունակ հիանում դրանով, քանի որ շատ գաղափարներ ներաճած են իմ կյանքում։Հավատում եմ թերապևտի ներկայության որակի և  թերապևտիկ հարաբերության ամոքիչ ուժին։

Տնօրեն և ծրագրի համակարգող, թրեյներ

Մարինա Սերոբյան

DSC06267.jpg

Սիրահարվելով Գեշտալտ թերապիային երիտասարդ տարիքից՝ իմ ֆորմալ գեշտալտ կրթությունը սկսել եմ 1991 թվականին։

Իմ մասնագիտական կարիերան սկսել եմ ինտերնատուրայով՝ նյութեր չարաշահող հիվանդների համար նախատեսված կլինիկայում։ Այնուհետև աշխատել եմ կանանց խորհրդատվության կենտրոններում և 1997 թվականից սկսել եմ իմ անհատական պրակտիկան որպես գեշտալտ թերապևտ և սուպերվայզեր։

Իմ մասնագիտական զարգացման ճանապարհին մասնակցել եմ տրավմայի թերպաիայի և սննդի խանգարումներ ունեցող անձնանց ապաքինման ոլորտի վերաբերյալ տարբեր դասընթացների։

Ես միշտ վերադառնում են Գեշտալտ թերապիային, որն ըստ իս, այն ամենն է, ինչի վրա կարող եմ հենվել, երբ աշխատում եմ տարբեր կարիքներ և տառապանք ունեցող մարդկանց հետ։ Ես կարող եմ բազմաթիվ տեխնիկաներ սովորել, բայց ինձ համար կարևոր են թերապևտիկ հարբերություններն ու գործընթացը՝ որպես Գեշտալտ թերապիայի հիմնաքարեր։

EAGT-ում (Գեշտալտ թերապիայի եվրոպական ասոցիացիայում) իրականացրել եմ տարբեր գործառույթներ.EAGT նախագահ, Ավստրիայի պատվիրակ, Էթիկայի Կոմիտեի անդամ, գեշտալտ թերապևտների համար նախատեսված «Պրոֆեսիոնալ կոմպետենցիաներ և որակական ստանդարտներ» աշխատանքային խմբի նախագահ։ EAGT-ի իմ նախագահության ավարտից հետո գործընկերներիս հետ միասին EAGT-ի շրջանակներում հիմնել եմ Կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որն այժմ դարձել է EAGT-ի արդյունավետ գործող խումբ։ Այն տարբեր ոլորտներում աջակցում է EAGT-ին և մասնավորապես օգնում է բարձրացնել կլիմայի փոփոխության թեմայի շուրջ գիտակցումը EAGT-ի անդամների շարքում։

Նեպալում և Շվեցարիայում դասավանդում եմ Գեշտալտ թերապիա, հեղինակել եմ Գեշտալտ թերապիային վերաբերող հոդվածներ և համախմբագրել՝ 2016 թվականին տպագրված «Կանայք գեշտալտ թերապիայում» գիրքը՝

ttps://www.gestaltitaly.com/woman-gestalt-therapy-adriena-feckova-beatrix-wimmer-eds/

Վերջերս «Գեշտալտ պրակտիկայում դաշտի մոտեցումը. Երկխոսություններ հարաբերութենային հոգեվերլուծության, պոստ-բիոնյան հոգեվերլուծության և գեշտալտ թերապիայի միջև» գրքում տպագրվել է հոդվածս։ Գիրքը խմբագրվել է Ջ. Ֆրանչեսետիի, Մ. Ջեչելեի, Պ. Միգոնեի կողմից, 2025 թվականին`

https://www.taylorfrancis.com/.../field-perspectives...

2022 թվականին Ուկրաինայի դեմ ծավալված պատերազմի ընթացքում վեց ամիս շարունակ ներգրավված էի աջակցման պրոցես խմբերում ուկրաինացի գործընկերներ գեշտալտ թերապևտներին աջակցելու համար։

Վերջին 10 տարիների ընթացքում հանդիսանում եմ Վիեննայում գտնվող բարեգործական կազմակերպության նախագահ, որն իրականացնում է Հոլոկոստի հիշատակի նախագիծ։

Ապրում եմ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, ամուսանցած եմ , ունեմ դուստր և երկու թոռնիկ։

GIY թրեյներ

Բիատրիքս Ուիմեր

WhatsApp Image 2024-11-19 at 08.56_edited.jpg

Ես ինքնազբաղ գեշտալտ թերապևտ, կլինիկական հոգեբան, սուպերվիզոր և թրեյներ եմ, աշխատում եմ անհատների, զույգերի, ընտանիքների հետ հոգեթերապիայի, խորհրդատվության, հոգեպաթոլոգիայի և դատաբժշկական հոգեբանության շրջանակներում։ Իմ անհատական պրակտիկան վարում եմ Իտալիայի երկու քաղաքներում՝ Վիչենցա և Պադովա, աշխատում եմ նաև Վիչենցայի գաղութի բանտարկլայների հետ։

Տարիներ շարունակ աշխատել եմ սեռական և հոգեբանական բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքների, հոգեկան առողջության խնդիրներ և մտավոր հաշմանդամություն ունեցող անձնանց հետ։

Այժմ Գեշտալտ թերապիայի Կայրոս Ինստիտուտի (Իտալիա, Վենետիկ) թրեյներ եմ, նաև դասավանդում եմ Վարշավայի (Լեհաստան), Վիլնյուսի (Լիտվա) գեշտալտ թերապայի ինստիտուտներում, համագործակցում՝ Նեպալի Ինստիտուտի հետ։

Ավարտել եմ Վիչենցայի "A. Pedrollo" երաժշտական ակադեմիան (Իտալիա), Կլինիկական Հոգեբանության ոլորտում իմ մագիստրոսի կոչումը ստացել եմ Հռոմում (Իտալիա), ինչից հետո սովորել եմ գեշտալտ խորհրդատվություն Միլանում Գեշտալտ Թերապիայի Ուսումնական Կենտրոնում, այնուհետև մասնագիտացել՝ Գեշտալտ Թերապիայի Կայրոս Ինստիտուտում (Իտալիա, Վենետիկ)։

Շարունակաբար մասնակցում եմ սուպերվիզիոն հանդիպումների և CPD վերապատրաստումների Իտալիայում և դրանից դուրս։ Գեշտալտ Թերապիայի Եվրոպական Ասոցիացիայի հավաստագրված անդամ եմ (EAGT). 

Որպես իմ անձնային աճի բաղկացուցիչ մաս անցյալում սովորել և կիրառել եմ կենտրոնացման պրակտիկաներ, ինչպիսիք են Զենը և Վիպասսանա մեդիտացիան, հետևյալ կենտրոններում՝ «Santacittarama Vihara of Rieti» (Իտալիա), «Cittaviveka Vihara of Cithurst» (Անգլիայի Միացյալ Թագավորություն) և Մերի Իսթերի «Magnolia Zen Centre» (Ֆլորիդա, ԱՄՆ)։ 

1993 թվականից սկսած շուրջ մեկ տասնյամակ "Peace Brigades International" ՀԿ-ում ծառայել եմ որպես Մարդու Իրավունքների ակտիվիստ հակամարտությունների հետևյալ շրջաններում՝ Գվատեմալա, Կոսովո, Շրի Լանկա։

Այժմ հետաքրքրված եմ և հետազոտում եմ գեշտալտ ֆենոմենոլոգիական տեսանկյունից իրականացվող հոգեպաթոլոգիան, ընտանեկան գեշտալտ թերապիան և դատաբժշկական հոգեպաթոլոգիան։

GIY թրեյներ

Ջիովաննի Տուրրա

Ioanna1.png

Ես հոգեբան եմ, գեշտալտ թերապևտ և կազմակերպությունների հետ աշխատող գեշտալտ փորձագետ- մասնագետ Աթենքից, Հունաստան։ Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանում հոգեբանության բակալավրի աստիճան ստանալուց հետո ես սկսեցի աշխատել որպես կարիերայի ուղղորդման խորհրդատու Աթենքում, իսկ ավելի ուշ որպես հաղորդակցման կառավարիչ։ Այդ ընթացքում սկսեցի գեշտալտ իմ ուսուցումը, ինչպես նաև «Բիզնես Վարչարարության Մասնագետ» (Master of Business Administration - MBA) ծրագիրը Աթենքի Տնտեսագիտության և Բիզնեսի համալսարանում։ Սկսած 2011 թվականից աշխատում եմ որպես հոգեբան և հոգեթերապևտ՝ օգնելով դեռահասներին և մեծահասկաներին իրենց պահանջմունքների բավարարման նոր և ավելի արդյունավետ ճանապարհներ գտնել, բարելավել հաղորդակցումը և ստեղծագործ մոտեցում ցուցաբերել կառուցելու այնպիսի կյանք, ինչպիսին ցանկանում են։ Անհատական պրակտիկային զուգահեռ ես համագործակցում եմ տեղական և միջազգային բիզնես ուղղվածություն ունեցող կազմակերպությունների հետ՝ իրականացնելով կազմակերպական զարգացմանն ուղղված խմբային դասընթացներ։

Ես Ֆրանս Մեուլմեեստերի և Ջորջ Ստամատիսի հետ համահեղինակել եմ «Փոփոխության արվեստը-Գեշտալտ; տարբեվող հայացք կազմակերպություններին» գիրքը (“The Art of Change - Gestalt: A Different Approach for Organisations”), որտեղ արտացոլված է իմ՝ որպես կազմակերպությունների հետ աշխատող գեշտալտ փորձագետ- մասնագետ աշխատանքը։

Ես Հունաստանի Հոգեբանների Ասոցիացիայի, Գեշտալտ Հոգեթերապիայի Հելլենիստական Ասոցիացիայի, ինչպես նաև Գեշտալտ Թերապիայի Եվրոպական Ասոցիացիայի (EAGT) անդամ եմ հանդիսանում։

GIY թրեյներ

Ջիովաննի Տուրրա

A_Kalcheva.jpg

Ես ավարտել եմ Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օհրիդսկի» համալսարանի հոգեբանության ֆակուլտետը։ Մագիստրոսի կոչումը ստացել եմ «Հոգեդրամա և Գեղարվեստական ուղղվածությամբ Հոգեսոցիալական Պրակտիկաներ» ոլորտում։ Ես հավաստագրված գեշտալտ թերապևտ և հոգեդրամա-թերապևտ եմ, ունեմ նաև բազմաթիվ այլ հոգեթերապևտիկ ուղղությունների որակավորումներ և վերապատրաստումներին մասնակցություն։ Բուլղարիայի Գեշտալտ Թերապիայի Ինստիտուտի թրեյներ եմ։

Արդեն 19 տարի է, ինչ աշխատում եմ որպես հոգեբան և թրեյներ։ Որպես թրեյներ, ֆասիլիտատոր և խմբավար ունեմ աշխատանքի փորձ ինչպես կորպորատիվ, այնպես էլ հասարակական սեկտորներում։ Մեծ քանակով դասընթացներ եմ վարել երիտասարդների, ուսուցիչների, մասնագետների համար «փափուկ հմտություններ»-ի, սոցիալական և հուզական կոմպետենցիաների զարգացման, ինչպես նաև մարդու իրավունքների, դեմոկրատիայի և դեմոկրատական քաղաքացիության թեմաներով։

Սկսած 2015 թվականից վարում եմ իմ անհատական պրակտիկան, աշխատում եմ երեխաների, դեռահասների և մեծահասկաների հետ։ Իմ պրակտիկայում աշխատում եմ բազմաթիվ թեմաների հետ, ինչպիսիք են մոտիվացիա, էքզիստենցիալ խնդիրներ, նևրոզներ, խուճապային գրոհներ, ինչպես նաև ընտանեկան և ծնողավարման թեմաներ, հարաբերություններ և տրավմա։

Շատ եմ հավատում ստեղծագործականությանը, ինքնաբուխ, իսկական և ազնիվ լինելուն, որոնք իմ կյանքի և աշխատանքի մեծ մաս են կազմում։

Բեմը միշտ գրավել է ինձ և ես ներգրավված եմ Սոֆիայում «Playback Theatre» թատրոնում (իմպրովիազացի հիման վրա կառուցված թատերական ներկայցումներ) որպես վարող և դերասան։

GIY թրեյներ

Անետա Կալչևա

Marten-Bos.png

I was born in 1955  in The Netherlands. I am a Gestalt supervisor, trainer and therapist. I work for Gestalt institutes in the Netherlands, Ukraine, Bulgaria, Finland, Poland and Belgium. My passion is the topic of Diversity, Equity and Inclusion (Intersectionality) and I wrote chapters, articles and a book: 'Coaching and Diversity' and developed the methodology “The Power of Difference, Diversity Cards”. I also worked as a Social worker with youngsters, people with mental and physical challenges, people with addictions, in juvenile prison and as senior trainer for the Dutch refugee organisation. Since 1999 I work as a free-lancer: training and coaching for Private university Nyenrode, Public transport Amsterdam, banking, national police, etc. Training and supervision for general practitioners, trainers, supervisors. Gestalt therapy for a diversity of clients, trauma, anxiety, gender and sexual topics. Volunteered at organisations of Moroccan immigrant, Dutch LGBT organisations and Neighbourhood communities.

GIY սուպերվիզոր

Մարտեն Բոս

89ab8234-ce31-4e1a-b625-f297c6bff0ea.jfif.jpg

Ես ավելի քան 10 տարվա փորձառությամբ գեշտալտ թերապևտ եմ։ Ունեմ հոգեբանության մագիստրոսի կոչում, ավարտել եմ Գեշտալտ Թերապիայի և Ընտանեկան հոգերապիայի կովկասյանԻնստիտուտը։ 2018 թվականին դարձել եմ Գեշտալտ Թերապիայի Եվրոպական Ասոցիացիայի հավաստագրված անդամ (EAGT). 

Թերապևտիկ աշխատանքին զուգահեռ ես աշխատել եմ այնպիսի խոցելի խմբերի հետ, ինչպիսիք են ազգային փոքրամասնություններն ու տեղահանված անձինք։ Ունեմ 10 տարուց ավել աշխատանքի փորձ մասնավոր սեկտորում որպես Մարդկային ռեսուրսների կառավարիչ։

Որպես գեշտալտ թերապևտ աշխատում եմ անհատների, խմբերի և զույգերի հետ։ Գեշտալտ թերապիայում մասնավորապես հետաքրքրված եմ գործընթացամետ աշխատանքով և դաշտի փորձառության/դաշտի տեսության հարցերով։ 

Ավարտել եմ IPsiG-ի (Թուրին, Իտալիա) կողմից կազմակերպվող  «Սուպերվիզիոն ծրագիր գեշտալտ թերապևտների համար» երկամյա թրեյնինգը։

Խմբային պրոցեսի թերապևտ

Եկատերին Պավերման

Maia Baiadze.jpg

Մոտ 10 տարի է վարում եմ իմ անհատական պրակտիկան՝ աշխատելով գեշտալտ թերապիայի ուղղության ներքո։ Ես հոգեբան եմ, ունեմ հոգետրավմայի ոլորտի մագիստրոսի կոչում, ինչպես նաև Գեշտալտ Թերապիայի Եվրոպական Ասոցիացիայի կողմից հավաստագրված անդամ եմ (EAGT)։ Ավարտել եմ Գեշտալտ Թերապիայի և Ընտանեկան հոգերապիայի կովկասյան Ինստիտուտը՝ սովորելով այնտեղ հինգ տարի։ 2022 ին ավարտել եմ նաև The Istituto di Gestalt HCC-ի (Իտալիա) կողմից իրականացվող «Գեշտալտ թերապիայում դաշտի մոտեցումը Զարգացմանն ու հոգեպաթոլոգիային» բարձրակարգ  միջազգային ուսուցումը։ 

Ես Վրաստանի Հոգետրավմայի Միության, ինչպես նաև EMDR Ասոցիացիայի անդամ եմ։ Աշխատում եմ անհատների, զույգերի և խմբերի հետ։ Աշխատել եմ նաև Մարդու Իրավունքների ոլորտի ակտիվիստների, ինչպես նաև Վրաստանում Մարդու Իրավունքներով զբաղվող կազմակերպությունների՝ խտրականության ենթարկված շահառուների հետ։

Որպես պրակտիկ թերապևտ ես ոգեշնչվում եմ գեշտալտ թերապիայի գործընթացամետ ասպեկտներով, հավատում եմ աուտենտիկության ներուժին, ինչպես նաև գեշտալտ դիալոգի ընթացքում դրսևորվող հոգատարության ուժին։

Խմբային պրոցեսի թերապևտ

Մայա Բայաձե

bottom of page