

Մեր արժեքները
Երևանի Գեշտալտ Ինստիտուտում կրթությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ թերապևտի ձևավորումը ոչ միայն գիտելիքի, այլև մարդկային ներկայության, արժեքների, հարգանքի և պատասխանատվության մասին է։
1․ Ներկայություն և գիտակցվածություն
Մենք ձգտում ենք զարգացնել թերապևտի ներկա լինելու կարողությունը, ինչպես նաև ունակությունը ճկուն ձևով փոխակերպելու սեփական ներկայության ձևը դաշտի կարիքների համաձայն։
2․ Հետաքրքրվածություն քննադատության փոխարեն։
Մենք խրարուսում ենք հետաքրքրված լինել ուիշին և նոր իրավիճակին հանդիպելիս, գիտակցել սեփական քննադատությունը և չգործել իմպուլսիվ։
3․ Անորոշության հետ մնալու կարողություն
Մենք խրախուսում ենք թերապևտի՝ անորոշության հետ մնալու, սպասելու կարողությունը, հետաքրքրությամբ վերաբերվելը հայտնվող ֆենոմեններին։
4․ Մարմնավորված գիտելիք
Մենք հավատում ենք, որ ամբողջական իմացությունը ծնվում է մարմնի, հույզերի և մտքի միասնությունից։
Մարմնավորված ներկայությունը թերապևտին թույլ է տալիս զգալ և հասկանալ այն, ինչ տեղի է ունենում դաշտում։
5․ Հարգանք և արժանապատվություն
Հարգանքը յուրաքանչյուր մարդու յուրահատկության, տարբերության, պատմության և սահմանի հանդեպ մեր աշխատանքի էթիկական և մարդկային հիմքն է։
6․ Համաստեղծում և պատասխանատվություն
Մենք հավատում ենք, որ ուսանողների և թրեյներների, խմբային պրոցեսի թերապևտների միջև ստեղծում է կենդանի դաշտ, որտեղ էլ հենց տեղի է ունենում ուսուցումը։
7․ Ամբողջականություն և աուտենտիկություն (integrity and authenticity)
Մենք կարևորում ենք այն, որ յուրաքանչյուր թերապևտ զարգացնի իր թերապևտիկ ոճը՝ համատեղելով մասնագիտական կոմպետենցիաները անձնային որակների հետ։
8․ Համայնք և պատկանելություն
Համարելով հոգեթերապևտի մասնագիտությունը ինչ-որ իմաստով միայնակ մասնագիտություն՝ մենք արժևորում ենք մասնագիտական աջակցող համայնքի ստեղծումը և միջազգային գեշտալտ համայնքին պատկանելությունը։
9․ Ապրելով մեր արժեքները
Մենք կարևորում ենք արժեքների փոխանցումը մեր ուսանողներին մեր իսկ օրինակով` ուսուցման ձևի, հարաբերվելու, համաստեղծելու մեջ։
Ինչու՞ ընտրել Երևանի Գեշտալտ Ինստիտուտը (GIY)
1․ Գեշտալտ թերապիայի եվրոպական ասոցիացիայի ստանդարտներին համապատասխան ամբողջական կրթություն
Մեր խստորեն հետևում ենք պահանջներին՝ ուսումնական ծրագիրը և դրա կազմակերպումն իրագործելիս։ Ամբողջական թերապևտիկ կրթության առավելությունը կայանում է նրանում, որ հոգեթերապևտի ձևավորումը տեղի է ունենում միևնույն հոգեթերապևտիկ ուղղության ներքո։
2․ Միջազգային թիմ
Մեր մասնագիտական թիմը կազմված է տարբեր երկրների փորձառու թրեյներներից, խմբային պրոցեսի թերապևտներից ու սուպերվիզորից, ովքեր բազմազան են դարձնում են ուսանողների փորձառությունը։ Ուսանողները փորձառում են թրեյներների տարբեր ոճեր, ինչը նպաստում է հետագայում ձևավորել իրենց ուրույն թերապևտիկ ոճը։ Թեև թրեյներները տարբեր ոճեր ունեն, սակայն նրանք բոլորն աշխատում են փոխհամաձայնեցված, ռելյացիոն և դաշտի պարադիգմի մեջ և բոլորի ուշադրության կենտրոնում է ուսանողի՝ որպես գեշտալտ թերապևտի զարգացումը։
3․ EAGT ակրեդիտացված մասնագետներ
Ինստիտուտի բոլոր մասնագետները EAGT կողմից ակրեդիտացված գեշտալտ թերապևտներ/սուպերվիզորներ են՝ բազմամյա փորձով։
4․ Էթիկայի պահպանում
Մենք հետևում ենք EAGT էթիկայի կոդեքսին՝ միաժամանակ համարելով, որ էթիկան նախևառաջ գիտակցվածության և պատասխանատվության մասին է։
5․ Ռելյացիոն մոտեցում և դաշտի պարադիգմ
Մեր ուսուցումը հիմնված է ժամանակակից գեշտալտ թերապիայի ռելյացիոն մոտեցման և դաշտի պարադիգմի վրա։
6․ Զգայունություն և հարգանք մշակութային առանձնահատկությունների հանդեպ
Մեր ուսուցման մեջ փորձում ենք զգուշորեն համադրել գեշտալտ մոտեցումը հայ մշակութային առանձնահատկությունների հետ։
7․ Ուսուցում փորձառության միջոցով
Մենք կարևորում ենք ուսուցումը սեփական փորձի միջոցով։ Մենք արժևորում ենք ասիմիլյացված գիտելիքը։
8․ Անձնային և մասնագիտական զարգացում
Մեր ուսուցումը ունի 3 բաղադրիչ՝ տեսական գիտելիք, մասնագիտական կարողություններ ու անձնային առանձնահատկություններ, որոնց ինտեգրացիան անհրաժեշտ է գեշտալտ թերապևտ դառնալու համար։
Գեշտալտ մոտեցումը այնպիսի թերապևտիկ ուղղություն է, որտեղ մասնագիտական զարգացումը միահյուսված է անձնային զարգացման հետ։

EAGT-ի էթիկայի կանոնագիրքը
Քանի դեռ Հայաստանում գեշտալտ թերապևտների ազգային ասոցիացիան գտնվում է իր ձևավորման փուլում, և դեռևս սահմանված չէ ազգային էթիկայի կոդեքսը, Երևանի գեշտալտ ինստիտուտը հետևում է Գեշտալտ թերապիայի եվրոպական ասոցիացիայի(EAGT) էթիկայի կոդեքսին։
Ինստիտուտը նաև ամբողջությամբ թարգմանել է այդ կոդեքսը հայերեն լոզվով՝ապահովելով հասանելիություն ուսանողների և մասանգետների համար։
Մեր մասին







Ինչպես է հիմնադրվել Երևանի գեշտալտ ինստիտուտը
Երևանի գեշտալտ ինստիտուտը (GIY) հիմնադրվել է 2023 թվականին Մարինա Սերոբյանի կողմից՝ Ֆրանս Մեուլմեսթերի մեծ աջակցությամբ։
Իրականում գաղափարը ծնվել և դանդաղ զարգանում էր դեռևս տարիներ առաջ, երբ մի խումբ հայ հոգեբաններ, պարբերաբար մասնակցելով գեշտալտ թերապիայի սեմինարների և վորքշոփերի, կրկին ու կրկին բարձրացնում էին հարցը՝ ստեղծել Հայաստանում գեշտալտ թերապիայի ինստիտուտ։
Ինստիտուտ հիմնելու պահանջը բխում էր նաև այն իրողությունից, որ Հայաստանում հոգեթերապևտիկ կրթություն տրամադրող ինստիտուտների պակաս կար։
Վերջնական որոշումը կայացվեց 2020թվականի պատերազմից հետո, երբ առավել քան երբևէ զգացվեց որակյալ և ամբողջական թերապևտիկ կրթություն ստացած, հումանիստական արժեքներով առաջնորդվող , խորապես ներկա լինելու կարողությամբ հոգեթերապևտների անհրաժեշտությունը։
Ֆրանս Մեուլմեսթերի ներդրումը ինստիտուտի ձևավորման գործընթացում եղել է բացառիկ և անգնահատելի։
Կարևոր է նաև նշել Ինես Պողոսյանի արժեքավոր մասնակցությունը ինստիտուտի ստեղծման և զարգացման աշխատանքներին։
Մեր տեսլականը
Մենք հավատում ենք, որ գիտակցվածությունն ու իմաստալից, կենդանի հարաբերությունները դառնում են փոփոխության, կյանքի բարեկեցության հողը և օգնում են վերականգնել սեփական մարմնի հետ կապը և պատկանելության զգացումը աշխարհի հետ։
Ներկայիս ժամանակներում, երբ զգայունությունն ու կապը հաճախ թուլանում են, Երևանի Գեշտալտ Ինստիտուտը ձգտում է վերականգնել մարդկային պատկանելության զգացումը՝ ձևավորելով թերապևտների, ովքեր իրենց ներկայությամբ և հետաքրքրվածությամբ փորձում են ստեղծել համատեղ ամուր հիմք, որի վրա հենվելով այցելուն կկարողանա վերականգնել իր սպոնտանությունը։
Մեր նպատակը
Երևանի գեշտալտ ինստիտուտի նպատակը Հայաստանում գեշտալտ թերապիայի զարգացմանը նպաստելն է՝ առաջարկելով ամբողջական ու արժեքահեն կրթություն, որը զգայուն է մեր մշակութային ու ազգային առանձնահատկությունների հանդեպ և համապատասխանում EAGT (Գեշտալտ թերապիայի եվրոպական ասոցիացիա) ստանդարտներին։
Մեր նպատակն է ձևավորել թերապևտներ, ովքեր պատրաստ են ու ունակ հանդիպել տրավմատիկ փորձառությունների ու նպաստել դրանց ամոքմանը։
Միջազգային գեշտալտ մոտեցումը զգուշորեն համադրելով հայկական առանձնահատկությունների հետ ՝ ինստիտուտը ձգտում է ձևավորել կենդանի մասնագիտական համայնք Հայաստանում, ինչպես նաև արժևորում հայ գեշտալտ թերապևտների՝ ավելի մեծ միջազգային գեշտալտ համայնքի մաս դառնալը։